20 11 2018

Որքա՞ն եթերաժամ կտրամադրվի քաղաքական ուժերին

Որքա՞ն եթերաժամ կտրամադրվի քաղաքական ուժերին

ՀՀ  կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում սահմանվեցին 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայանալիք Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին հանրային հեռուստատեսությամբ և հանրային ռադիոյով եթերաժամ տրամադրելու կարգը և ժամանակացույցը: Հանրային հեռուստատեսությամբ եթերաժամ կտրամադրվի ժամը 19:30-ին, իսկ հանրային ռադիոյով՝ յուրաքանչյուր օր 2 անգամ,  ժամը 13:30-ից և ժամը 21:15-ից:

Նախընտրական քարոզչություն իրականացնելու նպատակով հանրային հեռուստատեսությամբ տրամադրվելու է 30 րոպե անվճար և մինչև 60 րոպե վճարովի եթերաժամանակ:  Վճարովի հիմունքներով եթերաժամն առաջարկվում է  տրամադրել հետևյալ տարբերակով. նոյեմբերի 26-ից մինչև դեկտեմբերի  1-ը ներառյալ օրը երկու րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով:  Հաջորդ 6 օրը`  դեկտեմբերի 2-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ, օրը 3 րոպե անվճար և մինչև 5 րոպե վճարովի հիմունքներով: Հանրային ռադիոյի պարագայում տրամադրվելու է 60 րոպե անվճար և մինչև 90 րոպե վճարովի հիմունքներով եթերաժամանակ:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ