Ադրբեջանի ԱԳՆ-ն դիվանագիտական ուղիներով բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ կապված Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու հետ, գրում է Trend.az-ը՝ մեջբերելով երկրի ԱԳՆ հաղորդագրությունը:
«Անօրինական ռեժիմի ներկայացուցչի ելույթը ԱՄՆ տարածքում և անջատողական կառույցների խրախուսման թույլտվությունը հակասում է այդ երկրի պարտավորություններին՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի: Այդ քայլը վնաս է հասցնում հակամարտության բանակցային ճանապարհով կարգավորմանը», - նշվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ:
Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունն ընդգծել է, որ «անջատողական ռեժիմի ներկայացուցիչներին» ամերիկյան մուտքի արտոնագիր տրամադրելը կարող է լուրջ խնդիրներ առաջացնել ԱՄՆ վիզային ընթացակարգերի համար:
Նախօրեին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը հայտնել էր, որ ԱԳՆ-ը բողոքի նոտա է հղել Փարիզին՝ կապված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա այցի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը