16 11 2018

Խորհրդարանն աշխատանքն ավարտեց փոխադարձ մեղադրանքներով



Ազգային ժողովի՝ նախավերջին քառօրյայի վերջին՝ նոյեմբերի 16-ի նիստը կարելի է համարել տապալված։ Նախ քվորում չկար, պատգամավորներն այնքան սպասեցին, մինչև եկավ 53-րդ օրենսդիրը։ Նա Գալուստ Սահակյանն էր։ Քվեարկության դրված օրինագծերն ընդունելու համար անհրաժեշտ էր բոլոր պատգամավորների կողմ ձայները։ Մի քանի օրինագծի ձեռնպահ քվեարկեց կամ չքվեարկեց Գալուստ Սահակյանը, ինչի պատճառով տապալվեցին։

Խորհրդարանականները կոչով դիմեցին Գալուստ Սահակյանին՝ կողմ քվեարկելու համար, բայց մնաց անդրդվելի։ Իսկ նախագծերի մյուս կեսը տապալվեց մեծ ձայների տարբերությամբ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ