Շփման գծում և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին պահպանվում է հարաբերական կայունություն, նվազում են հրադադարի ռեժիմը խախտելու դեպքերը: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է ԵԱՀԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը` անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը:
Նա կողմերին կոչ է անում ամրացնել դրական միտումը լրացուցիչ միջոցներով` լարվածությունը նվազեցնելու համար:
«Կրակի դադարեցումը ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդական առաքելության արդյունավետության կարևորագույն պայմանն է»,- գրել է Լուկաշևիչը:
#Lukashevich: On the Line of contact and the border between #Azerbaijan and #Armenia relative stability is uphold, number of ceasefire violations goes down. We call on the sides to reinforce this positive trend with additional de-escalation measures
— Russian Mission OSCE (@RF_OSCE) 12 ноября 2018 г.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը