12 11 2018

«Լուսավոր Հայաստան»-ի ցուցակի երկրորդ համարը Մանե Թանդիլյանն է

«Լուսավոր Հայաստան»-ի ցուցակի երկրորդ համարը Մանե Թանդիլյանն է

Առաջիկա Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում Լուսավոր Հայաստան կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համարը կլինի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար, ԼՀԿ Կառավարման խորհրդի փոխնախագահ Մանե Թանդիլյանը։ Ցուցակը գլխավորելու է կուսակցության առաջնորդ, «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը:

Նշենք, որ Մանե Թանդիլյանը 2017թ․ խորհրդարանական ընտրություններում ռեյտինգային ընտրակարգով ընտրվել է պատգամավոր Քանաքեռ-Զեյթուն, Ավան, Նոր Նորք ընտրատարածքից։ 2018թ. մայիսի 12-ին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ