Բրիտանիայի տրանսպորտի փոխնախարար Ջո Ջոնսոնը հրաժարական է տվել՝ նշելով, որ կառավարությունը գնում է դեպի «անկանոն Brexit», ինչը «հեռու է այն ամենից, որ խոստացվել էր»։ Այս մասին գրում է РИА Новости-ն։
«Brexit-ը պառակտել է իմ երկիրը, պառակտել քաղաքական կուսակցություններին։ Եվ պառակտել ընտանիքներ։ Թեև ես կողմ եմ քվեարկել ԵՄ կազմում Մեծ Բրիտանիայի մնալուն, ես շատ էի ուզում, որ կառավարությունը, որի կազմում պատիվ եմ ունեցել ծառայել, Brexit-ը հաջողության վերածի՝ միավորի երկիրը, մեր կուսակցությունը և, այո, իմ ընտանիքը»,- իր բլոգում գրել է Ջոնսոնը։
Ջոնսոնը նշել է, որ Բրիտանիայի ժողովուրդը, ըստ էության, ընտրություն չունի։ Ըստ նրա՝ մի տարբերակով Բրիտանիան ԵՄ-ն կլքի համաձայնագրով, որը կնպաստի երկրի տնտեսության թուլացմանը և կզրկի ձայնի իրավունքից։ Մյուս տարբերակը համաձայնագրի բացակայությունն է, ինչը, Ջոնսոնի կարծիքով՝ աղետալի կլինի երկրի համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը