10 11 2018

«Հանրապետությունն» ու «Ազատ դեմոկրատները» ընտրություններին կմասնակցեն դաշինքով

«Հանրապետությունն» ու «Ազատ դեմոկրատները» ընտրություններին կմասնակցեն դաշինքով

«Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները նոյեմբերի 10-ին ստորագրեցին համագործակցության մասին հուշագիր, ըստ որի՝ ԱԺ արտահերթ ընտրություններին կմասնակցեն «Մենք» դաշինքով:

Այս մասին հուշագրի ստորագրման արարողությունից առաջ հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանը:  ««Հանրապետություն» և «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունները հավատարիմ մնալով ազատական և ժողովրդավարական գաղափարներին, հիմք ընդունելով երկու կուսակցությունների մոտեցումներն ու տեսլականները ՀՀ զարգացման ուղղության վերաբերյալ, ինչպես նաև կարևորելով ՀՀ-ի իրավական, ժողովրդավարական պետության կայացումը, ազատական տնտեսության ձևավորումը և համակարգային փոփոխության ձևավորումը, ընդառաջ գնալով հանրային պահանջին, ըստ որի՝ ՀՀ և քաղաքացիների համար կարևորագույն այս շրջափուլում անհրաժեշտ է քաղաքական ու հասարակական ուժերի համախմբում, կարևորելով դեկտեմբերի կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների բացառիկ նշանակությունը այս տարվա ապրիլից սկսված փոփոխություններն իրենց վերջանական հանգրվանին հասցնելու հանձնառությունը, որոշեցինք այս կայանալիք արտահերթ ընտրություններին մասնակցել միասին ձևավորելով «Մենք» դաշինքը»,- հուշագրի տեքստը ներկայացրեց Անժելա Խաչատրյանը: 

Կուսակցությունների ղեկավարները՝ Արամ Սարգսյանը և Խաչատուր Քոքոբելյանը,  որոշման մասին հուշագիր ստորագրեցին:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ