Իրանի իշխանությունները հաղորդել են Kowsar կործանիչների զանգվածային արտադրության ծրագրի գործարկման մասին։ Այս մասին գրում է ТАСС-ը` հղում տալով Reuters-ին:
Կործանիչը ցուցադրվել էր օգոստոսի 21-ին: Tasnim-ը հաղորդել էր, որ Kowsar-ը 4-րդ սերնդի ռեակտիվ ռազմական օդանավ է:
Ավելի վաղ Al-Masdar-ը, Դամասկոսում իր աղբյուրին վկայակոչելով, հայտնել էր, որ Իրանը մտադիր է սեփական արտադրության վերոհիշյալ կործանիչները և հակաօդային պաշտպանության համակարգերը Սիրիային տրամադրել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը