Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար:
Այս մասին ֆեյսբուքյան գրառում է արել ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ադրբեջանական կողմից տարածվող տեղեկատվությանը՝ ինչպես ինքն է գրել «ռազմագերիների» վերաբերյալ:
Գրառումը ներկայացնում ենք ստորև. «Ճիշտ է՝ Ադրբեջանը վաղուց հնչեցրել է այդ թվերը։ Դրանք ծիծաղ են առաջացնում, եթե չվերաբերվեին մարդկանց ճակատագրերին։ Մենք այդքան անլուրջ չենք վերաբերվում մարդկային կյանքերին։ Եթե Հայաստանում գեթ մեկ ռազմագերի լիներ, ապա հայկական կողմը պատրաստակամություն կհայտներ ռազմագերիներին փոխանակելու համար, համապատասխան քայլեր կձեռնարկվեին։ Թվերին լիարժեք տիրապետում է Արցախը, և կարծում եմ՝ Դավիթ Բաբայանը այդ մասին տվել է համապատասխան մեկնաբանություն»:
Հիշեցնենք, որ «Ինտերֆաքս Ադրբեջան»-ը գրել էր՝ Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է փոխանակել գերիներին ու ձերբակալվածներին «բոլորին բոլորի հետ» սկզբունքով։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը