ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովն ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին նշված է կազմակերպության ֆեյսբուքի էջում տեղադրված հաղորդագրության մեջ:
«Հայկական կողմի նախաձեռնությամբ, սահմանված կարգի համաձայն, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովի վաղաժամկետ հետկանչի ընթացակարգն ավարտվել է: ՀԱՊԿ խորհրդի որոշմամբ Յուրի Խաչատուրովն ազատվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի պարտականությունների կատարումը դրվել է կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի վրա:
ՀԱՊԿ Ժամանակավոր պաշտոնակատարը չի բացառել, որ կազմակերպության նոր գլխավոր քարտուղարի հարցը կարող է քննարկվել նոյեմբերի 8-ին Աստանայում կայանալիք գագաթաժողովի ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը