Շվեդիան ՀՀ ՊՆ-ին առաջարկել է ձեռք բերել SAAB ընկերության կողմից արտադրվող JAS-39 Gripen կործանիչները, հաղորդում է Regnum գործակալությունը՝ վկայակոչելով ՀՀ ՊՆ-ի իր աղբյուրին:
Ինչպես նշվում է, առաջարկը հաջորդել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Երևան կատարած այցին, որի ընթացքում ամերիկացի պաշտոնյան անդրադարձել էր ՀՀ-ին և Ադրբեջանին զենք մատակարարելու հավանականությանը՝ նպատակ հետապնդելով նվազեցնել կողմերի կախվածությունը ՌԴ-ից ստացվող մատակարարումներից:
Գործակալության աղբյուրը հաղորդել է, որ խոսքը 8 կործանիչից կազմված խմբաքանակի մասին է: Մեկ ինքնաթիռի ենթադրյալ արժեքը 55-60 մլն եվրո է, բացի այդ, հնարավոր է ինքնաթիռների ձեռքբերման լիզինգային սխեման:
JAS-39 Gripen-ը 4-րդ սերնդի թեթև տեսակի, մեկ շարժիչով ունեցող կործանիչ է, որի մարտական շառավիղը կազմում է 800 կմ: Այն կարող է կրել ինչպես «օդ-մակերես» տեսակի զենքեր, այնպես էլ «օդ-օդ» տեսակի հրթիռներ հակառակորդի կործանիչներին դիմագրավելու համար: Այն առանձնանում է արևմտյան արտադրանքի համար համեմատաբար ցածր գնով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը