31 10 2018

40 մլն դոլար՝ հակաամերիկյան «ապատեղեկատվության» դեմ պայքարի համար

40 մլն դոլար՝ հակաամերիկյան «ապատեղեկատվության» դեմ պայքարի համար

ԱՄՆ-ում Գլոբալ փոխազդեցության կենտրոնն օտարերկրյա ապատեղեկատվության ու քարոզչության դեմ պայքարի համար 40 միլիոն դոլար է հատկացրել, հաղորդում է РИА Новости-ն։

Այս մասին հայտնել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Ռոբերտ Պալադինոն՝ շեշտելով, որ այդ միջոցներն անհրաժեշտ են հատկապես ՌԴ-ի, Իրանի և Չինաստանի տարածած ապատեղեկատվությունից ու քարոզչությունից պաշտպանվելու համար:

«Սեպտեմբերի վերջին Գլոբալ փոխազդեցության կենտրոնը 40 միլիոն է հատկացրել՝ օտար պետությունների կողմից տարածվող ապատեղեկատվության, քարոզչության դեմ պայքարի նախաձեռնությանն աջակցելու համար: Այս ֆինանսավորումը կաջակցի օտարալեզու լսարաններին ուղղված ռուսական, իրանական և չինական ապատեղեկատվության դեմ պայքարի տարբեր միջոցներին», - նշել է նա:

Ինչպես նշել է Պալադինոն, այս նախաձեռնությունը ենթադրում է «օտարերկրյա ապատեղեկատվության մասին վաղաժամ տեղեկանալու համար» հատուկ սարքավորումների տեղադրում, ինչպես նաև տարածված ապատեղեկատվության վերլուծություն և տեղական լրատվամիջոցների հետ կապերի հաստատում՝ «ապատեղեկատվությունը պարզաբանելու համար»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ