26 10 2018

Բացի «Ելք»-ից խորհրդարան կմտնեն ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը. Ահարոն Ադիբեկյան

Բացի «Ելք»-ից խորհրդարան կմտնեն ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը. Ահարոն Ադիբեկյան

«Սասնա ծռեր» կուսակցությունը Հայաստանում զրոյական ռեյտինգ ունի: Այս մասին հոկտեմբերի 26-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում շատ քիչ բնակավայրերում մարդիկ գիտեն «Սասնա ծռերի» մասին, և նրանք, ամենայն հավանականությամբ խորհրդարան չեն մտնի:

Նրա խոսքով՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում, բացի «Ելք»-ից խորհրդարան կմտնեն ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, ՀՅԴ-ն, ՕԵԿ-ը:

Սոցիոլոգի կարծիքով՝ դեկտեմբեր ամիսը շատ վատ ժամանակահատված է արտահերթ խորհրդարանական ընտրություներ անցկացնելու համար:

«Հեղաշրջում իրականացրած ուժը շտապում է, քանի որ վախենում է, որ էյֆորիայի ալիքը նվազի և իրենք չեն կարողանա հասնել այն նպատակներին, որը դրել են: Դեկտեմբերը անհաջող ամիս է ցանկացած ընտրությունների համար. ձմեռ է, ձյուն է, մարդիկ համայնքներում չեն գնա ընտրության , եղանակային պայմանները կազդեն ընտրողների ակտիվության վրա»,-ասաց նա՝ նկատելով, որ այս ընտրություններում տատանվող ընտրողների քանակը մեծ է լինելու:

Նրա խոսքով՝ ՀՀԿ-ական գյուղապետերին աշխատանքից ազատելով իշխանությունը ընտրություններին հնարավոր է փաստի առաջ կանգնի:

«Փաշինյանը հետքայլ է անում , քանի որ հասկանում է, որ կորցնում է իշխանությունը»,-նշեց նա:

Սոցիոլոգի կարծիքով՝ այս անգամ կաշառքի գործոնը չի ազդի ընտրությունների արդյունքների վրա:

«Մեր տվյալներով կաշառքի և աջակցության համար կարող են 6-7 տոկոս ձայն տալ, անհնար է 500-600 հազար ձայն գնել, էդքան փող չկա»,-նշեց նա:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ