26 10 2018

Անընդհատ մենք չենք ապացուցելու, որ մենք, ասենք, ընձուղտ չենք․ Գևորգ Գորգիսյան



Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ԵԼՔ խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանի ճեպազրույցը լրագրողների հետ։ Ճեպազրույցն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև որոշ տեքստային հատվածներ պատգամավորի պատասխաններից։

Բերվել է ընտրական օրենսգիրք, որ մեծամասամբ քննարկվել էր բոլոր ուժերի հետ և կար կոնսենսուս, բայց ՀՀԿ-ն որոշեց, որ դեմ է օրենսգրքին, բացի այդ, այն մարդիկ, որ խոստացել էին գալ ու մասնակցել, չեկան։ Երևանի ընտրությունները ցույց տվեցին, որ նույնիսկ գործող օրենսգրքում, երբ համակարգը գործում է, որևէ կեղծիք չի կարող լինել։

Ծառուկյան խմբակցությունը, ՀՅԴ-ն և ՀՀԿ-ից դուրս եկած 18 պատգամավոր սատարում էին հայտնել վարչապետին և նրա ծրագրերին և ենթադրվում էր, որ պետք է ներկա լինեին ու կողմ քվեարկեին ընտրական օրենսգրքին։ Միանշանակ մասնակցելու ենք «Հանրապետություն» կուսակցության հետ միասին։ Այլ անհատներ և ուժեր կլինեն, թե ոչ՝ չեմ կարող:

Մեր ստեղծման օրվանից մեզ փորձում են սև ուժերի հետ կապել։ Անընդհատ մենք չենք ապացուցելու, որ մենք, օրինակ, ընձուղտ չենք․ եթե կան փաստեր, կարող են հրապարակել։

Մենք գնում ենք խորհրդարան՝ դառնալու երկրորդ ուժը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ