Հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի ճեպազրույցը լրագրողների հետ։ Ճեպազրույցն առաջարկում ենք դիտել ամբողջությամբ, ինչպես նաև որոշ տեքստային հատվածներ պատգամավորի պատասխաններից։
Մի կողմից մենք հայտարարում ենք, թե չենք միջամտում դատական գործընթացներին, բայց մյուս կողմից բավականին լավ, ամբողջկան տեղեկացված էր վարչապետը, թե ինչ ընթացքի մեջ է, ինչ թղթեր են խոչընդոտում։
Ես ամբողջությամբ բացառում եմ, որ վարչապետի հայտնած պատգամավորը Դաշնակցություն խմբակցությունից է։
Ես պարոն Բոլթոնի այցը համարում եմ չափազանց կարևոր և հեռուն գնացող նպատակներ հետապնդող։
Հայաստանը հետ է ընկել ռազմական զինանոցի կուտակման գործընթացից։ Ռուսաստանը պետք է հասկանա մի կարևոր տրամաբանություն՝ միջնորդները կամ ոչ մեկին զենք չեն վաճառում կամ վաճառում են՝ բալանսը չխախտելով։ Բնականաբար, կարծում եմ՝ տարբեր կողմերից կարող են ճնշել ապագա իշխանությանը, որ դուք ունեք շատ մեծ վստահություն, գնացեք այդ խիզախությանը և գնացեք այնպիսի զիջումների, որ կարող եք ձեր մեծ հեղինակության շնորհիվ ունենալ և փորձեք հարցը լուծել։ Սա կլինի մեծ սխալ՝ գնալ այդ դաշտ և օգտագործել վստահությանը՝ ընդունելով այնպիսի որոշումներ, որ թեև բխում են բանակցությունների սեղանին դրված առաջարկներից, բայց հակոտնյա են մեր ազգային շահերին։
Ես չեմ կարծում, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի դերը նվազել է։ Վարչապետը պետք է ավելի տեղեկացված լինի, քան որևէ մեկը, բայց տիրապետել հարցի ամբողջական գործընթացին, սա մի քիչ արդեն այլ տեղ է տանում։ Այս հայտարարությունները կարող են ենթադրել, որ ոչ միայն տիրապետում է, այլև ընթացքի մեջ ներգրավված է։ Նախ կարիքը չկա, որ մինչև հարցը բերելը վարչապետն այդ մասին հայտարարի։ Կբերեին Ազգային ժողով, բոլորս էլ կիմանայինք։
Եթե մենք մի բան անում ենք, անում ենք ակնհայտ, ոչ մեկից թաքուն չենք անում։ Մենք թաքուն, դավադիր գործընթացներ երբեք չենք արել և չենք անի։ Մեր քաղաքական ուժի կրեդոն է դա, որ եթե դու ճիշտ ես, քո ճշմարտությունը եթե անգամ այս պահին շատերի համար անընդունելի է կամ անընկալելի, միևնույն է՝ դու այդ մասին պետք է ասես՝ հանուն այն նպատակի, որ դու հետապնդում ես։
Մենք տեսանք, թե կողմ ըլլալով ով է դեմ լինում․ վարչապետի թեկնածու բերեցին, ասացին՝ կողմ ենք առաջադրմանը, դեմ ենք ընտրմանը։
Մենք մասնակցելու ենք ընտրություններին, ունենք մեր ասելիքը, տեսնում ենք վտանգները։ Որպես ընդդիմությունը մասնակցելու ենք ընտրություններին և ներկայացնելու ենք մեր մոտեցումները։ Անկախ արդյուքներից՝ սա լինելու է ուղորդող երկրի համար և ահազանգ բոլոր նրանց, որոնք չեն տեսնում վտանգները, որոնք առաջացել են այս փուլում։
Դաշնակցությունն ընտրություններին կմասնակցի առանձին։ Դեկտեմբերին ընտրության երեք պատճառ են բերում, բայց առանձին վերցրած ոչ մեկն էլ լուրջ պատճառ չէ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը