ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնին հյուրընկալելու ընթացքում «ծաղրել» է Միացյալ Նահանգների զինանշանը: Այս մասին հաղորդում է Взгляд-ը։
«Մի հարց ունեմ՝ ձեր արծիվը բոլոր ձիթապտուղները կերել ու միայն նետե՞րն է թողել»,- կատակով ասել է Վլադիմիր Պուտինը՝ ակնարկելով վերջին շրջանում Վաշինգտոնի՝ Մոսկվայի նկատմամբ ագրեսիվ դիրքորոշումը:
ԱՄՆ-ի պետական զինանշանի վրա պատկերված է արծիվ, որը մի ճանկում պահել է 13 հատ նետ, իսկ մյուսում՝ ձիթենու պտուղներով կանաչ ճյուղ:
«Ես Ձեր որոշ հարցերի համար պատասխաններ ունեմ, բայց հետս ձիթապտուղ չեմ բերել»,- պատասխանել է Բոլթոնը:
«Այդպես էլ գիտեի»,-ժպիտով արձագանքել է ՌԴ նախագահը:
Путин - Болтону: На гербе США изображен орлан, который держит с одной стороны 13 стрел, а с другой 13 оливок, как знак миролюбивой политики. Ваш орлан все оливки склевал, остались одни стрелы? pic.twitter.com/15DWLMi6YY
— Дмитрий Смирнов (@dimsmirnov175) 23 октября 2018 г.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը