24 10 2018

Նիկոլ Փաշինյանի վարչապետության դեմ էր մեկ պատգամավոր

Նիկոլ Փաշինյանի վարչապետության դեմ էր մեկ պատգամավոր

ԱԺ «Ելք» խմբակցության կողմից վարչապետի պաշտոնում առաջադրված Նիկոլ Փաշինյանի թեկնածությանն Ազգային ժողովը մերժեց, և 1 դեմ ձայն եղավ։

Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը դեմ էր քվեարկել միայն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը։

Փաշինյանի թեկնածությանը ձեռնպահ է քվեարկել 11 պատգամավոր՝ Նահապետ Գեւորգյան, Մարտուն Գրիգորյան, Գեւորգ Կոստանյան, Շիրակ Թորոսյան, Սասուն Միքայելյան, Հայկ Կոնջորյան, Լենա Նազարյան, Ալեն Սիմոնյան, Հրաչյա Հակոբյան, Հովիկ Աղազարյան, Գեւորգ Գորգիսյան։

Հիշեցնենք, որ ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 24-ի նիստում վարչապետ չընտրեց։ Քվեարկության մեկնարկից առաջ ՀՀԿ, ՀՅԴ և Ծառուկյան խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը, Ելք-ը հայտարարեց, որ ձեռնպահ է քվեարկելու։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ