ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 17-ին՝ ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ, անդրադարձել է ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարություններին՝ նշելով, որ նա իր հայտարարությամբ միջամտել է ինքնիշխան պետության ներքին գործերին, գրում է Riafan.ru-ն։
Զախարովան մեկնաբանել է հայ-ամերիկյան հարաբերությունները։ «Մենք ուշադրություն ենք դարձրել Հայաստանում իր առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Միլսի հայտարարություններին: ԱՄՆ դեսպանը հոկտեմբերի 9-ին ելույթ է ունեցել հայ-ամերիկյան առևտրային պալատում։ Նրա ելույթն առանձնացել է յուրատեսակ անմիջականությամբ:
ԱՄՆ դեսպանը հաղորդել է, որ իր երկրի կառավարությունը, ամերիկյան դեսպանությունը վերջին տասնամյակների ընթացքում նպատակաուղղված աջակցել են հայ հասարակության որոշ խմբերի և կառավարության որոշ ներկայացուցիչների: Ինքնիշխան պետության ներքին գործերին միջամտելու մասին դեսպանը խոսել է առանց շփոթմունքի, նույնիսկ հպարտությամբ, կարծես դա անհրաժեշտ է եղել բարի նպատակ իրագործելու համար, որը նրա խոսքով «Հայաստանն ավելի արդար և թափանցիկ հասարակություն դարձնելն է»», - նշել է Զախարովան՝ հավելելով, որ Ռիչարդ Միլսն ինչ-որ պահի հասկացել է, որ չի ասում այն, ինչ պետք է, և հրաժեշտի իր ուղերձում հայ ժողովրդին մաղթել է «վերահսկել կառավարության գործունեությունը», ինչպես նաև նշել է, որ ԱՄՆ-ի հավելյալ ֆինանսական միջոցները կուղղվեն հասարակության և բնակչության աջակցմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն ավարտում է դիվանագիտական առաքելությունը։ Այս առիթով դեսպանը հրաժեշտի խոսք էր պատրաստել, որով և հանդես եկավ։ Խոսելով ՀՀ-ի ներքին քաղաքական զարգացումների մասին դեսպանը նշել էր, որ իրենք ուշադիր հետևում են երկրում տեղի ունեցող զարգացումներին.
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը