«Ժամանակ» թերթը գրում է. «Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար նշանակված Գարեգին Բաղրամյանը ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի բաջանաղն է, այսպես կոչված՝ քենակալը: Հենց այս հանգամանքն է վճռորոշ եղել նրա՝ սկզբում փոխնախարար, ապա եւ նախարար նշանակվելու հարցում: Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն էլ Վանեցյանի քավորն է, և իր նշանակման համար պարտական է հենց այդ կապին: Չնայած նոր իշխանությունները կարող են պնդել, որ Հայաստանում կոռուպցիան, հովանավորչությունը, բաջանաղությունն ու քավոր-սանիկությունը վերացել են: Սրանք զուտ պատահական համընկնումներ են»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը