13 10 2018

Ըստ անհրաժեշտության՝ ինչ-որ պահի մասնակցություն կցուցաբերեմ. Սեյրան Օհանյան

Ըստ անհրաժեշտության՝ ինչ-որ պահի մասնակցություն կցուցաբերեմ. Սեյրան Օհանյան

Հոկտեմբերի 13-ին՝ Արայիկ Խանդոյանի հոգեհանգստի ժամանակ րագրողների հետ զրույցում, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշեց՝ որքան շուտ Հայաստանի իշխանական բոլոր թևերը համապատասխանեցվեն մեր ժողովրդի կամքին, այնքան ավելի արագ մենք կկարողանանք մեր երկրի գործունեությունը ճիշտ տեմպերով կատարել: 

«Հայաստանում փոփոխությունների անհրաժեշտության մասին ներքաղաքական կյանքում, նաև սոցիալ-տնտեսական ոլորտում ես բազմիցս արտահայտվել եմ, նաև նախկին ընտրությունների ժամանակ խոսել եմ: Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, ես այդ ամենի հետ համամիտ եմ, միաժամանակ ըստ անհրաժեշտության, եթե անհրաժեշտություն լինի, ինքս ինչ-որ մի պահի իմ մասնակցությունը կցուցաբերեմ»,-նշեց նա։

Պատասխանելով այն հարցին, թե որևէ կուսակցության կամ դաշինքի կազմում կմասնակցի՞ դեկտեմբերին կայանալիք ընտրություններին, Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես այսօրվա քաղաքական գործընթացին այս իրավիճակում չեմ մասնակցում, բայց դեկտեմբերին որպես ՀՀ քաղաքացի կաջակցեմ փոփոխություններին, բարեփոխումներին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ