ՌԴ քննչական կոմիտեն դարձյալ կուսումնասիրի 2017թ. Մորդովիայի գաղութում գործարար, բարերար Լևոն Հայրապետյանի մահվան հանգամանքները։ Այս մասին հաղորդում է Kommersant.ru-ն՝ հիշեցնելով, որ հայ գործարարը դատապարտվել էր խարդախության համար:
Հայտնի է, որ 2017 թվականի հոկտեմբերի 16-ին Մոսկվայից ժամանած 2 տղամարդ Լևոն Հայրապետյանին գաղութի աշխատակիցների միջոցով դեղեր են փոխանցել: Հաջորդ օրն ազատազրկվածն ընդունել է այդ դեղերն ու կարճ ժամանակ անց մահացել: Այս մասին պատմել է հանգուցյալի փաստաբան Կարեն Ներսեսյանը:
«Մահվան նախօրեին Լևոն Հայրապետյանը զանգահարել էր ՀՀ-ում գտնվող եղբորն ու Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանին՝ տեղեկացնելով, որ իրեն թունավորել են»,-ասել է է Ներսեսյանը: «Ինձ թունավորել են, մինչև առավոտ չեմ ապրի: Առանց դիահերձման ինձ չհուղարկավորեք»,-Լևոն Հայրապետյանի ասածը մեջբերել է փաստաբանը:
Կալանավայրում Լևոն Հայրապետյանը մի շարք հիվանդություններով էր հայտնվել ,այդ թվում՝ քաղցկեղով, սակայն քանի որ գործարարը բավականին ապահովված մարդ էր, նրա հարազատները կարողանում էին մեծ գումարներ ծախսել ներմուծված արդյունավետ դեղամիջոցների վրա, որոնք պահպանում էին կալանավորի կյանքն ու առողջությունը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը