ՀՅԴ ԳՄ անդամ Արսեն Համբարձումյանը լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ հանդիպել են ոչ թե վարչապետ Փաշինյանի, այլ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ։
«Շահագրգիռ, շատ օգտակար քննարկում էր՝ հարցերի լայն շրջանակի հետ կապված, կարծում եմ, որ հետագա քննարկումները թույլ կտան ճիշտ լուծումներ գտնել՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար»,- ասաց Արսեն Համբարձումյանը՝ չպատասխանելով այն հարցին, թե արդյոք պատրաստ են հետևել ԲՀԿ-ի օրինակին և արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ հուշագիր ստորագրել։
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը հոկտեմբերի 8-ի հանդիպման ժամանակ հուշագիր են ստորագրել վարչապետի և ԲՀԿ նախագահի միջև՝ 2018թ. դեկտեմբերին ՀՀ-ում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը