Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հերթական հանդիպումը կկայանա մինչև տարեվերջ: Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան, գրում է Haqqin.az-ը:
«Ինչպես նշվում էր ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունում, Նյու Յորքում ՄԱԿ-ի ԳՎ նստաշրջանի շրջանակում Ադրբեջանի և ՀՀ ԱԳՆ ղեկավարների հանդիպումից հետո մոտ ժամանակներս սպասվում է համանախագահների այց տարածաշրջան և Ադրբեջանի ու Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հանդիպում, որը նախատեսված է մինչև այս տարեվերջ»,- հայտնել է նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը