08 10 2018

Քաղաքական որևէ հիմնավորում չեմ տեսել, թե ինչու պետք է արտահերթը լինի հրատապ․ Ս․ Սեյրանյան



Խորհրդարանում հոկտեմբերի 8-ին ճեպազրույցով հանդես եկավ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը։ Ճեպազրույցը ներկայացնում ենք ամբողջությամբ՝ մեջբերելով սղագրած որոշ մտքեր։

Դաշնակցություն դեռևս մայիսին կողմ է եղել արտահերթ խորհրդարանական ընտրություններին և նախագծին կողմ է քվեարկել: Դաշնակցությունը հիմա էլ կողմ է արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

Մենք վարչապետի թեկնածու չենք առաջադրի և չենք խոչընդոտի, որպեսզի արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինեն դեկտեմբերին:

Ընտրական օրենսգրքի փոփոխություններից, ոստիկանության ենթակայության փոփոխությունից և բոլոր քաղաքական ուժերի համար հավասար պայմաններ ու հնարավորություններ ապահովելուց հետո թող լինեն ընտրություններ:

Եթե բոլոր քաղաքական ուժերը կհանգեն այն եզրակացության, որ փոխադարձ վստահությունը ապահովելու միակ ճանապարհը հուշագրի ստորագրումն է, ապա մենք որևէ խնդիր չենք տեսնում:

Եթե հանրաքվե չկա, որը ֆիքսել է, թե ժողովուրդն ինչ է ուզում, ժողովրդի մի հատվածի ցանկությունը ես հանկված չեմ դիտարկել որպես ամբողջ ժողովրդի ցանկություն:

Ես մինչև հիմա քաղաքական որևէ հիմնավորում չեմ տեսել, թե ինչու պետք է արտահերթը լինի հրատապ:

Եթե մեզ էլ տեղյակ պահեին, որ քաղաքապետի ընտրությունների փոխարեն մինի հանրաքվե ենք անցկանում ընտրական գործընթացից զուրկ տրամաբանությամբ՝ մենք էլ կնախապատրաստվեինք:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ