05 10 2018

ՀՀԿ-ն ԳՄ նիստ է արել

ՀՀԿ-ն ԳՄ նիստ է արել

Հոկտեմբերի 5-ի երեկոյան տեղի է ունեցել ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը, որը վարել է ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նիստի ընթացքում քննարկվել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը և երկրում սահմանադրականության պահպանման խնդիրները: 

Ներկայացվել են տեղեկություններ «Անդրանիկ Մարգարյան» քաղաքական դպրոցի գործունեության մասին: Քննարկվել է նաև կուսակցության բարեփոխումների ծրագրի իրականացման ընթացքը:

Անդրադարձ է կատարվել ՀՀԿ միջազգային համագործակցության ծրագրերին, մասնավորապես՝ Հելսինկիում կայանալիք Եվրոպական Ժողովրդական կուսակցության գալիք համագումարին և Քաղաքական համաժողովին ՀՀԿ պատվիրակության մասնակցությանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ