Մոսկվան պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման դրական միտումներին: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է Trend.az-ը։
«Մենք ողջունում ենք բոլոր դրական միտումները, որոնք նկատվել են: Կարևոր է դրանք զարգացնելը և չվնասելն անզգույշ հռետորաբանությամբ, որը, ցավոք, վերջին շրջանում հաճախակի է դարձել: Մենք այդ դրական միտումներին կտրամադրենք անհրաժեշտ աջակցություն»,- նշել է Զախարովան:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը