03 10 2018

Արթուր Ղազինյանն իշխանությանը կարևոր հարցադրումներ է անում

Արթուր Ղազինյանն իշխանությանը կարևոր հարցադրումներ է անում

Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը գրում է.

«Հայաստանի Հանրապետությունում առկա է քաղաքական ճգնաժամ, որը ունակ է վերածվելու սահմանադրական ճգնաժամի` դրանից բխող բոլոր ծանր և անդառնալի հետևանքներով:

Ճգնաժամի հանգուցալուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են` ՀՀ Սահմանադրության և օրենդրության շրջանակներում, ինչպես տեղի ունեցավ մայիսի 8-ին ՀՀ Վարչապետի ընտրության ժամանակ: Սակայն արտահերթ ընտրությունները չպետք է լինեն ինքնանպատակ և պետք է իրականում լուծեն առկա ճգնաժամը` չխորացնելով այն և լրացուցիչ վտանգներ չառաչացնելով ՀՀ ազգային անվտանգության համար:

Անձնապես լինելով շահագրգռված այս ճգնաժամի շուտափույտ հանգուցալուծման և հասարակական կյանքը բնականոն հուն վերադարձնելու մեջ, այնումենայնիվ ինձ մոտ առաջացել են մի քանի հարցեր, որոնց պատասխանելու դեպքում միայն հնարավոր կլինի հասկանալ ՀՀ նորագույն պատմության մեջ կարևորագույն ընտրությունների անցկացման ժամկետները, ձևը և ընթացակարգը:

1. Կարո՞ղ է, արդյոք, ընտրությունների արդյունքներով շահագրգռված քաղաքական ուժը, ներկա իրողությունների պայմաններում, կազմակերպել և անցկացնել իրականում ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրություններ

2. Պատրա՞ստ են, արդյոք, ՀՀ պետական ինստիտուտները, հասարակությունը, քաղաքական ուժերը արտահերթ ընտրական գործընթացների

3. Ո՞ր ընտրական օրենդրությամբ պետք է անկացվեն արտահերթ ընտրությունները, պահպանվելու է արդյոք ռեյտինգային` մեծամասնական ընտրակարգը

4. Հնարավո՞ր է, արդյոք, ներայիս իրողությունների պայմաններում ունենալ քաղաքական ընտրություն` ձերբազատված զգացմունքային գերակշռող մթնոլորտից

5. Պե՞տք է, արդյոք, հավասար ստարտային պայմաններ ստեղծել բոլոր քաղաքական ուժերի համար`ընտրությունների արդարությունը, ազատությունը, թափանցիկությունն ու մրցակցայինությունը երաշխավորելու, ինչպես նաև դրա արդյունքները համընդհանուր ընդունելի դարձնելու համար

6. Ձևավորվա՞ծ է, արդյոք, վստահություն միջ-կուսակցական, միջ-անձնային և միջ-խմբային հարաբերություններում

7. Հնարավո՞ր է, արդյոք, երաշխավորել վարչական ռեսուրսի օգտագործման բացառումը համապետական ընտրություններում

Հ.Գ. Որպես ելակետային պետք է ֆիքսել մեկ բան. ներկայիս իրավիճակի համար ամբողջական և մասնակի պատասխանատվություն են կրում մինչ այժմ իշխանության եղած կամ իշխանական կոալիցիայի մեջ մտնող բոլոր քաղաքական ուժերը, և այդ ուժերը պետք է պատրաստ լինեն առերեսվել պետության և ժողովրդի առջև գործած իրենց մեղքերին և ենթարկվեն քաղաքական պատասխանատվության: Քաղաքական պատասխանատվության ծավալն ու խորությունը պետք է որոշի ՀՀ քաղաքացին`ընտրությունների ընթացքում իր կողմից ընտրության արդյունքներով:

Հ.Գ.2 Երևանի ավագանու ընտրությունները, որքան էլ որ անցան առավելագույն բարձր մակարդակով և չվիճարկվեցին ոչ մեկի կողմից, իմ խորին համոզմամբ ունեին լոկալ բնույթ և չեն կարող նույնացվել համապետական ընտրությունների հետ` իրենց քաղաքականացվածության, կարևորության և կենսական նշանակության առումով»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ