Նիկոլ Փաշինյանը Դուշամբեում Իլհամ Ալիևի հետ պայմանավորվել է երկրների պաշտպանության նախարարություններին հանձնարարություն տալ, որ կոնկրետ քայլեր ձեռնարկեն սահմանին լարումը նվազեցնելու համար:
Սակայն այս պայմանավորվածություններից հետո, Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովը ծառայողական խորհրդակցություն է անցկացրել ադրբեջանական բանակի հրամանատարական կազմի հետ և ներկայացրել Ալիևի հանձնարարականները, որոնք հիմնված են առաջնագծում իրավիճակի վերջին վերլուծությունների վրա: Այս մասին հայտնում է haqqin.az-ը:
Ալիևը հանձնարարել է ավելի լավ ռազմական հերթափոխ իրականացնել և հատուկ տեխնիկական միջոցներն ավելի լայնորեն կիրառել շփման գծում` անձնակազմի անվտանգության առավելագույն ապահովման համար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը