28 09 2018

ԲՀԿ-ն գումար է բաժանել հանրահավաքներին մասնակցելու համար. Sut.am



Երևանի ավագանու ընտրությունների նախօրեին՝ սեպտեմբերի 22-ին «Անկախ դիտորդ» դաշինքի ներկայացուցիչներ Դանիել Իոաննիսյանը և Արթուր Սաքունցը մամուլի ասուլիսով հանդես եկան, որի ընթացքում խոսվեց մի շարք խնդիրների մասին։ Ասուլիսից րոպեներ առաջ Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ ձեռք են բերվել հավաստի ապացույցներ` ԲՀԿ-ի հանրահավաքներին մասնակցելու դիմաց գումարներ բաժանելու մասին։

«Մենք հավաստի ապացույցներ ենք ձեռք բերել, որ «Բարգավաճ Հայաստանը» հանրահավաքներին մասնակցելու համար մարդկանց ապօրինաբար վճարել է: Ավելին, ԲՀԿ-ի ներկայացուցիչները վախեցնում են մեզ ազդարարողներին», – գրել է Իոաննիսյանը:

Այս տեղեկությունը կտրականապես հերքեցին ԲՀԿ տարբեր ներկայացուցիչներ, իսկ քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց Իոաննիսյանին դատի տալու մասին։ Այժմ Sut.am-ը հեռախոսազրույցի ձայնագրություն, որում ներկայացված է, թե ինչպես է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը գումար վճարել բազմաթիվ ակտիվիստների` ֆլեշմոբերին և հանրահավաքներին մասնակցելու դիմաց։ Անձնական տվյալների պաշտպանությունից, ինչպես նաև զրուցակիցների անվտանգությունից ելնելով` ձայնագրությունից հեռացված են բոլոր հնչած անունները։ Միաժամանակ հայտնում ենք, որ իրավապահ մարմիններին փոխանցված տեղեկությունը ամբողջական է։ 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ