28 09 2018

Ովքե՞ր են առաջադրվել ՏԻՄ ընտրություններում

Ովքե՞ր են առաջադրվել ՏԻՄ ընտրություններում

Հոկտեմբերին Կապան, Էջմիածին և Հրազդան քաղաքներում կկայանան համայնքի ղեկավարի ընտրություններ։

Կապանի քաղաքապետի արտահերթ ընտրություններին այս պահի դրությամբ առաջադրվել է 2 թեկնածու։ «Իմ քայլը» դաշինքից առաջադրվել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանը: Մյուսն անկուսակցական Գևորգ Փարսյանն է։ Նա «Ռազ–բիլդինգ» ՍՊԸ–ի գլխավոր տնօրենն է։

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններին արդեն առաջադրվել է 4 թեկնածու։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկանում ենք, որ առաջադրվել է քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Դիանա Գասպարյանը, անկուսակցականներ Վարդան Առաքելյանը, Վահե Մովսիսյանն ու Կարեն Ստեփանյանը։ Վարդան Առաքելյանը «Վի Էյ ընդ փարթներս» ՍՊԸ–ի տնօրենն է, Կարեն Ստեփանյանը՝ հանրային պաշտպան։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, ԱԺ պատգամավոր Սասուն Միքայելյանի որդին՝ Սևակ Միքայելյանը, ինքնառաջադրվել է Հրազդանի քաղաքապետի արտահերթ ընտրություններում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ