28 09 2018

Ադրբեջանը Բելառուսից ստացել է «Պոլոնեզների» նոր խմբաքանակ. Ռազմինֆո

Ադրբեջանը Բելառուսից ստացել է «Պոլոնեզների» նոր խմբաքանակ. Ռազմինֆո

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակ ստանալու մասին։ Հրապարակվել են նաև լուսանկարներ ու տեսանյութ։ Նյութերում երևում են առնվազն 5 լիցքավորող մեքենա, 3 արձակման կայանք և 3 միավոր կապի և ղեկավարման մեքենա, գրում է Ռազմինֆո-ն։

Ըստ ադրբեջանական աղբյուրի՝ մատակարարվել է 301 մմ տրամաչափի հրթիռներով տարբերակ, այսինքն՝ A200 տարբերակը։ A200 հրթիռն արտադրում է չինական China Academy of Launch Vehicle Technology (CALT) ընկերությունը: Ըստ արտադրողի՝ հրթիռի մարտավարատեխնիկական բնութագրերը հետևյալն են.

Հեռահարությունը՝  50–200 կմ,

Մարտագլխիկի զանգվածը՝  130 կգ,

Խոցման ճշգրտությունը՝ 30 մ (շրջանագծով): 

Նյութն ամբողջությամբ կարդացեք Ռազմինֆո-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ