27 09 2018

Պուտինը և Ալիևը հանդիպել են թեյի սեղանի շուրջ

Պուտինը և Ալիևը հանդիպել են թեյի սեղանի շուրջ

Բաքվում սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի Հանրապետության նախագահների դեմառդեմ հանդիպումը։ Այնուհետ Պուտինն ու Ալիևն իրենց զրույցը շարունակել են թեյի սեղանի շուրջ: Այլ մարամասներ չեն հաղորդվում, գրում է Minval.az-ը։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բաքվում ռուս-ադրբեջանական միջտարածաշրջանային ֆորումի ժամանակ հայտարարել է՝ Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները կառուցում են փոխադարձ հարգանքի և շահերի հավասարակշռության որոնման սկզբունքի վրա։ «Մենք միշտ որոնում ենք շահերի հավասարակշռություն և գտնում այն»,- նշել է նա:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Իլհամ Ալիևի` Սոչի կատարած այցի ժամանակ ստորագրվել են մի շարք փաստաթղթեր, որոնք լրացուցիչ բազա են ստեղծում ՌԴ-ի և Ադրբեջանի միջև միջպետական կապերի կառուցման համար: Պուտինի խոսքով՝ Մոսկվան և Բաքուն իրագործում են նաև համատեղ ենթակառուցվածքային նախագծեր: Նա նաև ընդգծել է դրական հարաբերությունները  և նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները պահպանելու կարևորությունը:

Ռուսաստանի Դաշնության նախագահը Ադրբեջանում նաև Իլհամ Ալիևի հետ հետևել է Ձյուդոյի աշխարհի առաջնության մրցումներին: Բաքվից հետո Պուտինը կուղևորվի Դուշանբե, որտեղ մեկնարկելու է ԱՊՀ երկրների առաջնորդների երկօրյա հանդիպումը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ