Նյու Յորքում սեպտեմբերի 26-ին՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանի շրջանակում, տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հեռախոսազրույցը: Այս մասին հաղորդում է ՌԴ ԱԳՆ-ն։
Ինչպես նշվում է, քննարկվել են երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք արդիական հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային համաժողովների շրջանակներում հայ-ռուսական փոխգործակցությանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը