26 09 2018

Ռոհանին ԱՄՆ-ին հորդորել է վերադառնալ բանակցային սեղան

Ռոհանին ԱՄՆ-ին հորդորել է վերադառնալ բանակցային սեղան

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 73-րդ նստաշրջանում իր ելույթում ԱՄՆ-ին հորդորել է վերադառնալ ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձևի հարցով բանակցությունների սեղանի շուրջ և չեղարկել Վաշինգտոնի սահմանած հակաիրանական պատժամիջոցները, գրում է РИА Новости-ն։

«ՄԱԿ-ի ԱԽ բանաձևն ուղղակի թղթի կտոր չէ: Մենք հրավիրում ենք վերադառնալ Անվտանգության խորհրդի բանաձևի պահպանմանը, մենք հրավիրում ենք ձեզ վերադառնալ բանակցային սեղանի շուրջ, որը դուք լքել եք», -ասել է Իրանի նախագահն իր խոսքում։

ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը հաստատել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համապարփակ համատեղ ծրագիրը, որից դուրս գալու որոշում էր կայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հասան Ռոհանին շեշտել է, որ բանակցությունների շարունակութունն անհնար է սպառնալիքների և պատժամիջոցների ֆոնին:

«Իրանը պարզ ասում է՝ ոչ մի պատերազմ, սպառնալիք, ոչ մի պատժամիջոց, այլ միջազգային իրավունքին համաատասխան գործողություններ և պարտավորությունների իրականացում»,- ասել է նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ