Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որով սպառնացել է կործանել հայկական ռազմական ինքնաթիռներն ու ուղղաթիռները, գրում է Minval.az-ը։
Ռազմական գերատեսչության հայտարարությունում նշվում է, որ ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունը «հերթական սադրիչ գործողություններն է իրականացրել» և տեղեկություն տարածել Լեռնային Ղարաբաղում ռազմական ավիացիայի մասնակցությամբ ուսումնական թռիչքներ իրականացնելու մասին:
«Պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ հակառակորդի ցանկացած օդային փոխադրամիջոց, որը կփորձի մոտենալ ադրբեջանական բանակի ստորաբաժանումների առաջատար դիրքերին, անմիջապես կչեզոքացվի: Հնարավոր կորուստների համար ամբողջ պատասխանատվությունը կկրի Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,- նշել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը