24 09 2018

Հիտլերը, Մուսոլինին, Տրոցկին, Լենինը, Ստալինը ունեին գերբարձր լեգիտիմություն. Անդրանիկ Թևանյան․ 7or.am

Հիտլերը, Մուսոլինին, Տրոցկին, Լենինը, Ստալինը ունեին գերբարձր լեգիտիմություն. Անդրանիկ Թևանյան․ 7or.am

Անգլիայի լեգենդար վարչապետ Չերչիլն ասում էր, որ ժողովրդավարությունը կառավարման ամենավատ համակարգն է, բայց մարդկությունը դեռ ավելի լավ բան չի հորինել։ Միգուցե բառացի չէ այս մեջբերումը, բայց միտքը դա էր։ Չերչիլն ուզում էր ասել, որ մյուս համակարգերի հետ համեմատության մեջ է ժողովրդավարությունը լավը։ Այս մասին գրում է 7or.am-ը։

Ժողովրդավարության հակադիր մոդել է համարվում միապետությունը։ Ժողովրդավարության ու միապետության արանքում կարելի է տեղավորել ավտորիտար ռեժիմների տարատեսակները։ Ժողովրդավարության պայմաններում համարվում է, որ իշխանության աղբյուրը ժողովուրդն է իր քվեով։

Ժողովրդավարությունն ունենում է նաև խեղաթյուրված դրսևորումներ։ Դա բռնապետություննէ կամ տոտալիտար՝ ամբողջատիրական քաղաքական համակարգը։ Աշխարհի ոչ մի բռնապետական կամ ամբողջատիրական իշխանություն չի հայտարարում, որ ինքը հակաժողովրդավարական է։ Ճիշտ հակառակը՝ որքան ուժեղ է բռնապետությունը և որքան խիստ ամբողջատիրական իշխանությունը, այնքան շատ է օգտագործվում «ժողովրդավարություն» եզրը և այնքան շատ է տվյալ տիպի իշխանության կրողը հանդես գալիս ժողովրդի անունից։

Պարադոքսն այն է, որ դուրս գալով ստրկության, ճնշումների ու անարդարության դեմ՝ բռնապետության կամ ամբողջատիրության հումք հանդիսացող զանգվածը, շատ հաճախ, հայտնվում է է՛լ ավելի մեծ ստրկության, ճնշումների և անարդարության մեջ. փոխվում է ձևը, բայց ոչ բովանդակությունը։։

Բռնապետությունները զուտ հռետորաբանության առումով, որպես կանոն, ամենաժողովրդավարականներն են լինում։ Ժողովրդավարական ընտրություններով են ձևավորվել ֆաշիստական Գերմանիայի իշխանությունը, բոլշևիկյան Ռուսաստանիիշխանությունը, մահմեդական շատ երկրների իշխանությունները։ Հիտլերը, Մուսոլինին, Տրոցկին, Լենինը, Ստալինը ունեին գերբարձր լեգիտիմություն։ Նրանց ոչ թե հարգում էին, այլ՝ պաշտում։ Ով չէր պաշտում, հայտնվում էր «հակաների» ցուցակում և պատժվում, բնականաբար՝ ժողովրդի անունից։

Որպես կառավարման ձև՝ ժողովրդավարականին առավել մոտ է համարվում խորհրդարանական կառավարումը, բայց չպետք է մոռանալ, որ խորհրդարանական էին նացիստական Գերմանիան և բոլշևիկյան ՍՍՀՄ–ը։ Երկուսի մոտ էլ գործադիր իշխանությունը ձևավորվեց հանրային լեգիտիմությունը կորցրած խորհրդարանների վրա ճնշման արդյունքում։ Հիտլերն ու Լենինը (հետագայում՝ Ստալինը), ունենալով հանրության անվերապահ ու կույր աջակցությունը, ամբողջությամբ վերցրեցին իշխանությունը բոլոր ճյուղերում և ձևավորեցին «ժողովրդի իշխանություն»։

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մեզանում, ըստ Սահմանադրության, ժողովրդավարական հարաբերություններ են և ընտրված է կառավարման խորհրդարանական ձևը։ Գործադիր իշխանության ղեկավարն այժմ ունի գերլեգիտիմություն։ Թե ինչպիսի զարգացումներ կլինեն մեզանում և ուր կտանի մեզ հայկական հեղափոխությունը, պարզ կդառնա առաջիկայում։

Մեկ բան ակնհայտ է, որ մեզ մոտ կայացած չէ կուսակցական համակարգը։ Չկայացած կուսակցական համակարգի պայմաններում քաղաքական ինստիտուտները փոխարինվում են անհատներով և կառավարման որակները կախված են լինում բացառապես անհատների որակներից, պատկերացումներից և աշխարհայացքից։ 

Նյութն ամբողջությամբ կարդացեք 7or.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ