24 09 2018

Ներհայաստանյան գործընթացները ցույց են տալիս՝ ինչու է հարևան երկրի նախագահը նյարդայնանում. Բալայան

Ներհայաստանյան գործընթացները ցույց են տալիս՝ ինչու է հարևան երկրի նախագահը նյարդայնանում. Բալայան

ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ թվիթերյան էջում կատարած գրառմանը, թե «միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի Հանրապետությունում կայացած նոր ընտրություններին պետք է հետաքննվի»:

«Հայաստանում տեղի ունեցող գործընթացները և աշխարհի արձագանքը դրանց հստակ ցույց են տալիս, թե ինչու է հարևան երկրի նախագահն այդքան նյարդային»,- գրել է Տիգրան Բալայանը:

Իլհամ Ալիևը թվիթերյան իր էջում քննադատել էր Երևանի ավագանու ընտրություններին միջազգային դիտորդների տված դրական գնահատականը։ Եվ դա այն դեպքում, երբ ընտրությունները դեռ անցկացված չէին, և դրանց վերաբերյալ որևէ արձագանք դեռևս չէր հնչել:

«Միջազգային դիտորդների դրական արձագանքը Հայաստանի Հանրապետությունում կայացած նոր ընտրություններին պետք է հերքվի»,- նշել էր Ալիևը: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ