23 09 2018

3-4 տասնյակից ավելի տեղեկություններ ուսումնասիրվել են․ ԿԸՀ նախագահը՝ ընտրախախտումների մասին․ Tert.am

3-4 տասնյակից ավելի տեղեկություններ ուսումնասիրվել են․ ԿԸՀ նախագահը՝ ընտրախախտումների մասին․ Tert.am

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Tert.am-ի հետ զրույցում ներկայացրեց ընտրությունների ընթացքը և պատասխանեց մի քանի հարցի:

-Ինչպե՞ս եք գնահատում ընտրությունների ընթացքը, արդյոք գոհացուցի՞չ է:

-Մենք ուշի ուշով հետևում ենք բոլոր հրապարակումներին, որոնք առկա են, դրանք ճշտվում, ստուգվում են: Ես կարծում եմ, որ բնականոն հունով ընթանում է ընտրական գործընթացը և եթե նկատում ենք ինչ-ինչ խնդիրներ, անմիջապես ձեռնարկում են միջոցառումներ՝ դրանք կանխելու, շտկելու ուղղությամբ: Սակայն պետք է արձանագրել մեկ հանգամանք ևս, որ իրավամբ շատ կարևորելով ներկայացվող տեղեկատվությունն այն անձանց կողմից, ովքեր տեղամասային կենտրոններում են գտնվում, մասնավորապես՝ դիտորդներ, ԶԼՄ ներկայացուցիչներ և այլն, ուզում եմ փաստել հետևյալը, որ քանի որ մենք ուշի ուշով հետևում ենք ամբողջ տեղեկատվությանը, հետևաբար տեղեկատվություն ներկայացնելը կամ դրանց վերաբերյալ տեղեկություններ հրապարակելուն ևս, կարծում եմ, որ պետք  է բավականին ուշադիր լինեն նշված կազմակերպությունները, քանի որ արդեն կա մի շարք դեպք, երբ զանգահարում ենք տեղամասեր, փորձում ենք հասկանալ՝ ինչն է խախտման էությունը, և հենց այդ նույն կազմակերպության ներկայացուցիչները մեզ պարզաբանում են, որ նման բան ընդհանրապես տեղամասում առկա չէ, բայց նշված տեղեկությունները պարզելը, ճշտելը, արձանագրելը ռեսուրսատար է:

-Խախտման քանի՞ դեպք եք հաստատել:

-Այս պահի դրությամբ 3-4 տասնյակից ավելի տեղեկություններ ուսումնասիրվել են, այժմ կարելի է նշել, որ համենայնդեպս որևէ մասշտաբային, գլոբալ խախտում գոյություն  չունի:

-Գնահատվում է, որ սա վերջին տարիների ամենաթափանցիկ, արդար ընտրություններ են:

-Ես զերծ կմնայի գնահատականներ տալուց, որովհետև այդ գնահատականների մեջ մտնում է նաև ԿԸՀ գործունեությունն այն առումով, որ քվեարկության կազմակերպումը, նախապատրասումն իրականացնում է ԿԸՀ-ն: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բարձր պատասխանատվությամբ, ինչպես և մյուս ընտրությունների ժամանակ, ցուցաբերել է նաև այս անգամ՝ չնայած աշխատանքի մեծ ծավալին, քանի որ նախապատրաստական աշխատանքների ծավալները փոփոխված չէին, բայց ժամկետները կարճ էին:Մենք կարողացանք այդ կարճ ժամկետների ընթացքում հասցնել  բոլոր գործառույթները, որոնք պարտավոր էինք:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ