22 09 2018

Իրանի հոգևոր առաջնորդն Ահվազի ահաբեկչությունը կապել է ԱՄՆ-ի դաշնակիցների հետ

Իրանի հոգևոր առաջնորդն Ահվազի ահաբեկչությունը կապել է ԱՄՆ-ի դաշնակիցների հետ

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հանդես է եկել հայտարարությամբ, որում նշել է, որ Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով զոհերի թիվն արդեն հասել է 28-ի, կապված են եղել Մերձավոր Արևելքի տարածաշրջանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դաշնակիցների հետ։ Այս մասին գրում է Mk.ru-ն՝ հղում տալով անգլիական Reuters գործակալությանը։

Իրանի հոգևոր առաջնորդի խոսքով՝ հարձակումն իրագործած ուժերն ունեն Ամերիկայի աջակցությունը։ Նա նաև իրանական իրավապահ մարմիններին հրամայել է որքան հնարավոր է շուտ հայտնաբերել ահաբեկչության կազմակերպիչներին և նրանց հանձնել դատարանին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին Իրանի հարավում՝ Ահվազ քաղաքում, զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել։  Անհայտ անձինք կրակ են բացել զորահանդեսի ժամանակ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ