21 09 2018

Յուրի Խաչատուրովը կոչ է արել դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանի գնդակոծությունը

Յուրի Խաչատուրովը կոչ է արել դադարեցնել հայ-ադրբեջանական սահմանի գնդակոծությունը

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը հանդես է եկել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի մասին մեկնաբանությամբ։

«Լուրջ մտահոգություն ենք հայտնում վերջին ժամանակներս հաճախակիացած հայ-ադրբեջանական պետական սահմանի, ինչպես նաև սահմանամերձ գոտիներում տեղակայված բնակավայրերի ու քաղաքացիական օբյեկտների գնդակոծման դեպքերի առնչությամբ, որոնք մարդկային զոհերի են հանգեցրել։

Համոզված ենք, որ ռազմատենչ հռետորաբանությունը տանում է իրավիճակի նոր լարման եւ տապալում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը։

Ի գիտություն ընդունելով ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցչի տեղեկությունը, որը ներկայացվել է սեպտեմբերի 21–ին կայացած Մշտական խորհրդի նիստին, կոչ ենք անում դադարեցնել գնդակոծությունը և ՀԱՊԿ պատասխանատվության գոտում լարվածության ավելացումը՝ ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանի անվտանգության սպառնալիքների աճը թույլ չտալու նպատակով»,–ասվում է Խաչատուրովի մեկնաբանությունում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ