Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պետք է արձանագրել, որ անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում տեղի ունեցած ընտրություններից ոչ մեկի ժամանակ մասնակիցներն այսքան կեղտ միմյանց վրա չեն թափել, այսպիսի ատելության մթնոլորտ դեռ չի եղել, նույնիսկ բովանդակության առումով այսպիսի անբովանդակ քարոզարշավ չի եղել: Հետաքրքիր կլիներ լսել դրա պատճառների մասին կարծիքներ:
Հ.Գ. Քանդելու ժամանակը մոտենում է ավարտին, եկել է սարքելու ժամանակը: Քանդելու համար քանդող լավ վարպետ է պետք, սարքելու ժամանակ` լավ ճարտարապետ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը