15 09 2018

«Կալանքը ուզես-չուզես պիտի տաս…». Le Monde de Droit

«Կալանքը ուզես-չուզես պիտի տաս…». Le Monde de Droit

Ֆրանսիական Le Monde de Droit իրավական պարբերականը գրում է.

Այս երեքշաբթի Հայաստանի Հանրապետությունում YouTube ինտեռնետային կայքում հայտնվեց Ազգային Անվտանգության Ծառայության պետի և Հատուկ Քննչական Ծառայության տնօրենի միջև հեռախոսային զրույցի ձայնագրությունը, որտեղ հնչեցվում է համապատասխան գերատեսչության կողմից` «ուզես, չուզես»` երկրի նախկին ղեկավարին կալանավորելու մասին դատավորին ուղղված հրամանը։ Չնայած նրան, որ վերջինիս երդվյալ թշնամին` թավշյա հեղափոխության հերոս Նիկոլ Փաշինյանը, ով անցյալ մայիսին վարչապետ դարձավ, հայտարարել էր արդարադատության անկախության մասին:

Երբ Ռոբերտ Քոչարյանը, որը 1998-2008 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության նախագահ, հուլիս ամսին կանչվեց որպես վկա և նրան անմիջապես մեղադրանք առաջադրվեց, որից հետո սահմանվեց կալանքի որոշում, մենք սոցիալական ցանցերում հայտնեցինք մեր իրավական կարծիքը «սահմանադրական կարգը տապալելու» մեղադրանքի անհիմն լինելու մասին։ Բացառությամբ մի քանի աֆրիկյան երկրների, որոնք դեռևս կիրառում են քաղաքական հանցագործություններ եզրույթը, այն ալյևս ընդունելի չէ ժամանակակից աշխարհում:

Անկախ նրանից, սիրում ենք նրան, թե ատում, Հանրապետության նախկին նախագահը չի կարող ձերբակալվել իր պաշտոնական լիազորությունները կատարելու համար: Մի քանի օր անց վերաքննիչ դատարանը հաստատեց մեր այս դիրքորոշումը:

Հետընտրական ցույցերի ժամանական, 2008-ի մարտի 1-ին տեղի ունեցած բախումների հետևանքով եղան տաս զոհեր: Ռոբերտ Քոչարյանը, որը հեռանում էր նախագահի պաշտոնից, դեռ մի քանի օր պետք է պաշտոնավարեր երկիրը:

Նիկոլ Փաշինյանը, որն այդ ցույցերի հրահրողներից մեկն էր, երկու տարի ազատազրկման մեջ գտնվելուց հետո, հայտարարեց, որ իր կյանքը կնվիրի նրան, որ Քոչարյանը պատասխանատվության ենթարկվի: Տասը տարի անց, 2018թ. Փաշինյանը դարձավ վարչապետ: Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարին նվիրված աննախադեպ գործողությունների շրջանակներում, պնդելով դատավորների անկողմնապահության սկզբունքը հարգելու մասին և այն, որ որև մեկից ալյևս չի ստացվի հրահանգներ, վերսկսվեց մարտի 1-ի գործի քննությունը, այսպիսով ներմուծելով սիրողական գործելաոճ այն հեղափոխության մեջ, որն օրինակելի էր թվում մինչև այս երևույթի ի հայտ գալը:

Ակնհայտ է, որ մարտիմեկյան դեպքերը պետք է բացահայտվեն։ Սակայն հետհեղափոխականության համատեքստում և գործադիր իշխանության կողմից թշնամանքի հայտարարությունների վրա հիմնված հետաքննության և արդար դատաքննության կանոնների շրջանցմամբ իրականացվող գործընթացը չի կարող մտահոգություն չառաջացնել։

Ինչպես Ֆրանսիայում, այնպես էլ որևէ այլ ժողովրդավարական պետությունում, գործը քննող դատավորը նախ կնախաձեռներ հարցաքննելու կրակոցների հեղինակներին, այլ մասնակիցներին, անկախ վերջինիս պաշտոնական դիրքը՝ ընդհուպ մինչև նախարարներ։

Բավարար հիմքեր ունանալու դեպքում դատավարությունը կարող էր տեղի ունենալ։ Դատարանը հնարավորություն կունենար լսել այլոց, նաև գործով տուժող կողմին։ 

Որևէ քննող մարմին չի կարող ինքն իրեն արտոնություն տալ շրջանցելու գործի համար էական կարևորություն ունեցող տարրերը, չարաշահել իր պարտականությունները՝ նպատակ հետապնդելով բավարարել սեփական վրեժխնդրությունը։

Անցյալ օգոստոս ամսին, Վերաքննիչ դատարանը, տրամաբանորեն, բեկանեց երկրի նախկին նախագահին կալանավորելու մասին որոշումը։

Մենք ողջունում էինք Հայաստանում դատական համակարգի անկախությունը, սակայն կարծում էինք այս գործի քննության նախնական կալանքի որոշումը պայմանավորված էր թե քննիչների, թե դատավորների մասնագիտական փորձի բացակայությամբ, իրավաբանական գիտելիքների վերաբերյալ բացերով: Այդ իսկ պատճառով, կարծում էինք, որ առկա էր առողջ բանավեճի անհրաժեշտություն, որը պետք է Հայաստանին իրավական պետության կայացման ճանապարհին։

Սակայն, այս երեքշաբթի, YouTube ինտերնետային կայքում տեղադրվեց ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության պետի՝ Արթուր Վանեցյանի և Հատուկ Քննչական Ծառայության տնօրենի՝ Սասուն Խաչատրյանի միջև հեռախոսազրույցի ձայնագրությունը, որն արվել էր Քոչարյանի հարցաքննության օրը։

«Թե ինչպես է իրականում գործում արդարադատությունը Հայաստանում» - ահա այսպես էր վերնագրված անանուն օգտատիրոջ կողմից արված պայթյունավտանգ բովանդակությամբ ձայնագրությունը։ 

Վերջինս ներկայացված է ստորև. Առաջին հարցն ուղղված էր ԱԱԾ պետի կողմից և վերաբերում էր զինված ուժերի ներգրավման կարգին։ «Ինչ է ասել Միքայել Հարությունյանի հրամանի մասին (ով, այդ ժամանակաշրջանում զբաղեցնում էր պաշտպանության նախարարի պաշտոնը)»: ՀՔԾ պետը, ով ըստ երևույթի ներկա է գտնվել հարցաքննության ժամանակ, սկսում է պատասխանը ` ընդունելով այն փաստը , որ Քոչարյանը տեղյակ չէր դրա մասին:

Վերջին ակնարկը չափազանց կարևոր նշանակություն ունի, քանի որ մեղադրող կողմը հակառակն էր պնդում։

Քոչարյանի փաստաբանի մեկնաբանության վերաբերյալ արված մի քանի վիրավորական արտահայտություններ լսելուց հետո, ԱԱԾ ի պետը պարզաբանում է, որ դատավորի կողմից հեռախոսազանգ է ստացել։ Խոսքը գնում է գործը քննող դատավորի մասին, որն իր անհանգստությունն է հայտնել։ Վանեցյանը վերջինիս ասում է ցանկացած պարագայում ուսումնասիրել գործը։ Վանեցյանը չի հիշում դատավորի անունը՝ ասելով «մի խոսքով, դատավորը, ով որ կալանքը պիտի տա»։ Ստացվում է, որ որոշումը արդեն իսկ կայացված է գործադիր մարմնի կողմից։ 

Այս փուլում, հնարավոր չէ այլևս խոսել արդարադատության անկախության մասին։ Ստացվում է, որ դատավորն ընդամենը արձանագրող մի մարմին է, ով չնայած անհարմարությանը, պետք է ուսումնասիրի իրեն տրված գործը, և չունենալով այլ ընտրություն, պետք է կայացնի իրեն պարտադրված մի որոշում։

Դատավորը տեղեկացնում է բարձրաստիճան պաշտոնյային, որ գործը ուսումնասիրելուց հետո, կզեկուցի այդ մասին։ Վանեցյանը պատասխանում է. «Ասի, նայի հիմքերը, կզանգես, բայց կալանքը ուզես չուզես, պիտի տաս»։  

ՀՔԾ-ի տնօրենը շարունակում է. «Հա, հա ընկեր, էսի կալանքը որ տանք, նորմալ սաղ կսկեն գրել ընկեր, ինձ թվումա»՝ հավանաբար ի նկատի ունենալով լրագրողներին, որոնց ցանկանում են օգտագործել հասարակության կարծիքը ձևավորելու համար:

Նրանք գալիս են համաձայնության նախկին նախագահի ձերբակալության հարցում։ ՀՔԾ-ի տնօրենը այնուհետև անրադառնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար՝ Յուրի Խաչատուրովի գործին, որը ժամանակին եղել է Հայաստանի Զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատարը։ Նրանք նույն տեսակետը չեն կիսում այս հարցի շուրջ: Վանեցյանը դա համարում է դիվանագիտական ռիսկ և ՀՔԾ պետը խնդրում է Ազգային Անվտանգության ղեկավարին «խոսել այդ մասին վարչապետի հետ»: Վերջինս պատասխանում է, որ կանի դա: Այնուհետև Վանեցյանը հարցնում է, կալանավորումից բացի ուրիշ ինչ խափանման միջոց կարող է լինել։ Խաչատրյանը ներկայացնում է նախնական կալանքի տակ վերցնելու հնարավորին երկու տարբերակները, այդ թվում խափանման միջոցի պայմանները խախտելու դեպքում մեղադրյալի կալանավորումը։

«Էս երեքնա ախպերս, հիմա, էս երեքն էլ մենք չունենք ... Եթե ես փորձեի անմիջականորեն ծագած կասկածի հիման վրա էտ մարդուն ձերբակալեի իրա պաշտպաններն իրենց ճղելու էին, ասելու էին, ընկե`ր, էս քո կասկածը, էդ ինչ հանցագործության հետք իր մոտ հայտնաբերեցիր, որ դու իրան վռազ ձերբակալում ես, չես ուզում թողես, որ ինքը մի վայրկյան էլ մնա դուրսը, էսա խնդիրը»: Նա փորձում է համոզել իր զրուցակցին, որը թերահավատ է դեռ մնում. «Ընկեր, որևէ խնդիր չկա: Հիմա Վահենա գալու մոտս, Գրիգորյան (ՄԻԵԴ-ի զոհերի կողմի ներկայացուցիչ): Վահեն մի հատ լուրջ բան կգրի հեսա ընկեր ու ելույթ էլ կունենա, էս սաղ հարցերին կպատասխանի ախպեր ջան»:

Վանեցյանը ասում է, որ պետք է շատ ուշադիր լինել Խաչատուրովի հարցում, չնայած վարչապետի հրամանին նրան «փակելու» մասին:

«Նորմալ ա, խոսալու ա Խաչատուրովը, էսի էշի մեկնա»:

Այլ կերպ ասած, նրանք ոչինչ չունեն եւ ուզում են որ նա խոսի, որ ինչ-որ մի բան գտնեն: Սարսափելի երևույթ․․․․

Եկեք ամփոփենք: Գործադիրը կարգադրում է դատական իշխանությանը, այսպիսով ոչնչացնելով իշխանությունների տարանջատման սկզբունքը: Կալանավորման մասին որոշումը կայացվում է դատական նիստից առաջ, այսինք առանց իրավական քննության, առանց պաշտպանության իրավունքի իրականացման, որը պետք է տեղի ունենա դատական նիստի ժամանակ։ Նախկին նախագահի հանդեպ տեղի ունեցող հետապնդումներն իրականացվում են իր պաշտոնական լիազորությունների կատարման համար` խախտելով միջազգային իրավունքնի նորմերը։ Մեղադրանքն իրականացվում է առանց հիմքի, փորձելով ընթացքում մոգոնել այդ հիմքը։

Չենք կարող չանրադառնալ, «սահմանադրական կարգը տապալելու” մեղադրանքին, որը մեզ հիշեցնում է տասնիններորդ դարի քաղաքական հանցագործությունները կամ ժամանակակից որոշ բռնապետությունները։

Բացի այդ, առանց հիմնավորման, դատախազությունը, վճռաբեկ բողոք է ներկայացրել, վերաքննիչ դատարանի որոշումից հետո` պահանջելով արգելել նախկին նախագահին երկրի տարածքը լքել: Առանց պարզաբանելու կալանավորման նախկին որոշման իրավաչափությունը, արդեն իսկ առաջ է քաշվում մեկ այլ սահմանափակում: Դեռ ավելին, ոչ մի դաս չքաղվեց Վերաքննիչ դատարանի որոշումից. ոչ միայն այս երկու սահմանափակումների կիրառումը միասին հնարավոր չեն, դեռ ավելին, լինի դա կալանավորում, կամ խափանման այլ միջոց, այն չունի իրավական ուժ:

Վերաքննիչ դատարանի վճիռը համապատասխանում է օրենքին:

Ցանկացած այլ լուծում կլինի շատ վտանգավոր: Այդ թվում նաև աշխարհաքաղաքական տեսակետից: Դա կհանգեցնի պետության հեղինակության թուլացման, որը թույլ կտա ապագա իշխանություններին թշնամաբար վերաբերվել Հայաստանի ներկայիս եւ ապագա ղեկավարներին, նույնպես ենթարկել պատասխանատվության՝ մեղադրելով պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես իրենց կողմից իրականացվող քաղաքականության համար: Թուրքիան եւ Ադրբեջանը անհամբերությամբ սպասում են ապագա դատական որոշումներին` ոչ թե դեմոկրատական մտահոգությունից ելնելով, այլ Հայաստանին վնասելու ցանկություն ունենալով:

Վենդետա իրականացնելու որոշումը չի կարող ամրապնդել ժողովրդավարությունը, այլ կնպաստի պետության թուլացմանը: Հայաստանը չի կարող թույլ տալ անօրինական ձևով «ներքին հաշիվներ լուծելու» շքեղություն: Գործադրի քաղաքական պահանջներին՝ քրեական օրենսգիրքը և միջազգային կոնվենցիաները ադապտացնելու ցանկությունը վտանգավոր է:

Եթե իշխանությունները թույլ տան այսպիսի անօրինականություններ նման մեծ հետաքրքրություն առաջացնող դատական գործերի հանդեպ, ապա ոչ մի երաշխիք չկա, որ վաղը նույն սկզբունքը չի գործի ուրիշների նկատմամբ` քաղաքացիների, քաղաքական ընդդիմախոսների, լրագրողների և այլն: Առանց նույնիսկ անրադառնալու այն հանգամանքին, որ եթե այս գործը ներկայացվի Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարան, Հայաստանը, իհարկե, կդատապարտվի:

 

Սևակ Թորոսյան

Փարիզի փաստաբանների պալատի անդամ,

Միջազգային քրեական դատարանի փաստաբան 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ