13 09 2018

Վստահություն լինել չի կարող, քանի դեռ ԱԱԾ և ՀՔԾ պետերը հրաժարական չեն տվել. Վիկտոր Սողոմոնյան. yerkir.am

Վստահություն լինել չի կարող, քանի դեռ ԱԱԾ և ՀՔԾ պետերը հրաժարական չեն տվել. Վիկտոր Սողոմոնյան. yerkir.am

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը, yerkir.am-ի հետ զրույցում անդրադարձել է ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների ձայնագրությանը և հարուցված քրեական գործին.

«Մենք գործ ունենք խայտառակ բացահայտման հետ: Կարծում եմ` այստեղ հավելյալ բացատրությունների կարիք չկա: Տեղի ունեցածը ծանր հանցագործություն է, և բոլոր մեղավորները պետք է խստագույնս պատժվեն, այդ թվում` ադրարադատությանը խոչընդոտելու և դրան միջամտելու համար: Կարծում եմ նաև, որ մինչև հեռախոսազրույցի մասնակիցները հրաժարական չներկայացնեն, Մարտի 1-ի գործի արդարացիության վերաբերյալ որևէ վստահություն լինել չի կարող: Սա օրախնդիր հարց է»:

Դիտարկմանը, որ Քոչարյանի հասցեին Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետի կողմից ինչ-որ առումով նոր մեղադրանք է հնչեցվում` Մարտի 1-ի գործի հետ կապված, մասնավորապես հայտարարվել է, որ 2008 թվականի փետրվարի 23-ին Քոչարյանի հրամանով զորքերը բերվել են Երևան, ինչի արդյունքում առաջնագիծը նոսրացել է, Սողմոնյանը պատասխանեց, թե դժվարանում է սա մեղադրանք անվանել: «Ասվածը հերթական սուտն է»,- հայտարարեց նա և ընդգծեց, որ իր պաշտոնավարման 10 տարիների ընթացքում նախագահ Քոչարյանը զորքերի տեղաշարժման վերաբերյալ որևէ հրաման չի արձակել:

«Իսկ առաջնագծի իբր նոսրացման վերաբերյալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը երեկ արդեն հանդես է եկել համապատասխան հայտարարությամբ ու հերքել է այդ փաստը: Ի դեպ, հերքել է նաև 2008թ. մարտի 1-ին ժողովրդի դեմ ԶՈՒ կիրառելու` չարչրկված սուտը: Այնպես որ`ես հավելելու ոչինչ չունեմ»,- եզրափակեց Քոչարյանի գրասենյակի ղեկավարը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ