13 09 2018

Հերիք չի՞ այդ մակարոնեղենը կախեք քաղաքացիների ականջներին. Արմեն Աշոտյան

Հերիք չի՞ այդ մակարոնեղենը կախեք քաղաքացիների ականջներին. Արմեն Աշոտյան

Ազգային Ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ԱԱԾ և ՀՔԾ պետերի մասնակցությամբ սկանդալային ձայնագրության առիթով Գլխավոր դատախազությունում հարուցված քրեական գործին.

«Երեկ երեկոյան, երբ որ դատախազության կողմից լուրը տարածվեց, իշխանական քարոզիչները և միամիտ մարդիկ գրում էին. «Սա այն Հայաստանն է, որտեղ ես երազում եմ ապրել, սա այն Հայաստանն է, որտեղ վերջապես դատախազությունը ՝ անկախ նրանից ԱԱԾ-ն է, ՀՔԾ-ն է, հարուցեց գործ:

Պարզեցինք՝ ինչու էր հարուցված գործը:

Գործը հարուցվել է բացառապես կանխելու և խոչընդոտելու համար Խորհրդարանի կողմից իր սահմանադրական իրավունքների լիարժեք իրականացումը: Ինչի՞ց եք վախենում, պարոնայք: Ինչի՞ց եք վախենում, երբ որ ափալ-թափալ նիստից մեկ օր շուտ՝ գիշերը, գործ եք հարուցում:

Հերիք չի՞ այդ մակարոնեղենը կախեք մեր քաղաքացիների ականջներին: Խորհրդարանը ունի լիազորություններ, խորհրդարանի գործունեությունից վախենալ պետք չէ:

Այս հանձնաժողովի աշխատանքը չպետք է լինի քաղաքական, այս հանձնաժողովը պետք է ունենա մի քանի սկզբունքներ.

Սկզբունք առաջին՝ մաքսիմալ թափանցիկություն: Առաջարկում եմ բոլոր նիստերն օն - լայն հեռարձակել:  Սկզբունք երկրորդ՝ չվախենալ անուններից և կանչել բոլորին, ում ուզում եք հարցաքննել. Նիկոլ Փաշինյանից սկսած՝ վերջացրած Յուրի Խաչատուրովով: Սկզբունք երրորդ՝ դուք պետք է գտնեք ճշմարտությունը, որքան էլ որ այն ծանր է լինելու անհատների, քաղաքական ուժերի կամ հասարակության համար:

Իսկ քարոզչական հնարքները և շինծու արդարադատության մանիպուլյատիվ տեղեկատվական տեխնոլոգիաների արգասիքը մի բերեք խորհրդարան: Խորհրդարանի իրավաբաններն ու պատգամավորները գտել են փայլուն ձև՝ ինչպես շրջանցել ձեր կողմից երեկ դրված այդ արգելքը: Եվ այդ ձևը կա, և այդ ձևը բովանդակությանը չի խանգարելու: Այսքանը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ