Ռուսաստանցի քաղաքագետ Ստանիսլավ Տարասովը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնում է ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսմանը և, մասնավորապես, դրա՝ ռուսական հետքի վերաբերյալ վարկածին:
-Պարո՛ն Տարասով, արդեն իսկ կան որոշ վերլուծություններ, որ ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի գաղտնալսումն ու հրապարակումը, որ լուրջ սկանդալ էր, ունի արտաքին քաղաքական հետք, մասնավորապես, ռուսական:
- Դե վերջ տվեք: Սա հիմարություն է: Սա Հայաստանի ներքին գործն է, այս հարցերը Ձերն են: Իհարկե, այստեղ Քոչարյանի պրոբլեմը կա: Բայց սա նշանակում է, որ ձեր երկրի ներսում միմյանց հետ հարաբերություններ են պարզում իշխանական թևերի ներկայացուցիչները: Եթե անկեղծ, ապա մեզ մոտ էլ են նման բաներ լինում, և մենք անհանգստությամբ ենք հետևում այդ գործընթացներին և այն կտրուկ հայտարարություններին, որ անում է Նիկոլ Փաշինյանը:
Նոր կարդում էի, որ այս ամենի հետևում տեսնում են նաև դավադրություն: Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք ամենից շատն ենք ցանկանում Հայաստանում քաղաքական կայունություն՝ հաշվի առնելով, որ իրավիճակը տարածաշրջանում, մասնավորապես, Մերձավոր Արևելքում կտրուկ փոխվում է: Նաև մենք հետաքրքրված են շատ սերտ հարաբերություններով, անգամ՝ ավելի սերտ, քան նախկինում:
-Դե առաջին կասկածներն այն էին, որ տիտրերը անգլերեն էին, չկային «Հ»-եր, և տեքստն էլ ռուսահունչ էր:
-Դե բայց այդ մարդիկ Հայաստանում են չէ՞ ապրում, իրենց ՌԴ-ն չի նշանակում, հետո գալիս են նոր իշխանություններ և սկսում փոխել: Եվ նորից եմ ասում՝ ինչներիս էր պետք այս զրույցը որսալը: Ինչ կտար որ… այո, ասենք, թե ինչ-որ բան իմանայինք, ի՞նչ են որոշելու Քոչարյանի հարցով: Մենք շատ փորձառու կազմակերպություն ենք և հասկանում ենք, որ նման որոշումներն ինչպես Մոսկվայում, Բաքվում և Վաշինգտոնում ընդունվում են հատուկ ծառայությունների մակարդակով: Նրանք տեղյակ են ընթացքից, և դա նորմալ է:
-Այնուամենայնիվ, կա կարծիք, որ մասնավոր անձինք, ոչ պետական կառույցները չէին կարող գաղտնալսել Հայաստանի ազգային անվտանգության պետին:
-Ասեմ, որ նման բաներ տեղի են ունենում ամբողջ աշխարհում, իհարկե, հիմա մի քիչ ավելի հազվադեպ: Սա, իհարկե, մտահոգիչ է, թե այդ ինչպես պատահեց, որ ՀՀ ԱԱԾ պետին գաղտնալսում են: Այստեղ բազում հարցեր են ծագում, և պարոն Փաշինյանն այդ հարցում բացարձակ ճիշտ է: Եվ յուրաքանչյուր պետությունում կառավարական կապը պետք է առավելապես պաշտպանված լինի: Եվ լավ չէ, որ կան անձինք, որ ՀՀ բարձրագույն իշխանության հեռախոսները կարող են լսել: Իսկ որտե՞ղ է երաշխիքը, որ Փաշինյանին չեն լսում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Tert.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը