12 09 2018

Տպավորություն է` ոչ թե ընտրություններին ենք մասնակցում, այլ գնում ենք հեղափոխական երկրորդ գործընթացի․ Զոհրաբյան

Տպավորություն է` ոչ թե ընտրություններին ենք մասնակցում, այլ գնում ենք հեղափոխական երկրորդ գործընթացի․ Զոհրաբյան

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, Երևանի քաղաքապետի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթին, նշեց՝ եթե հասարակությունը բաժանում են սևերի ու սպիտակների, մեզ մնում է իմանալ, թե ովքեր են սևերը, որպեսզի կամուֆլյաժները հագնենք, ու մենք էլ նրանց դեմ պայքարենք:

«Երբ որ հայտարարվում է՝ մենք սպիտակ ենք, մնացած բոլորը սև են, կարծում եմ՝ այդ հայտարարությունները պետք է լինեն կոնկրետ հասցեական, որպեսզի մենք բոլորս իմանանք, թե ով է սևը, մենք էլ միանանք այդ հակահեղափոխականներին բռնելու ու ասֆալտին պառկեցնելու գործին։ Տպավորություն է, որ մենք ոչ թե Երևանի ավագանու ընտրություններին ենք մասնակցում, այլ գնում ենք հեղափոխական հերթական մոբիլիզացիայի:

Մենք պետք է հասկանանք, եթե մենք Երևանի ավագանու ընտրությունները պետք է վերածենք հեղափոխական երկրորդ գործընթացի, ապա ես վստահեցնում եմ, ինձանից ավելի մեծ հեղափոխական՝ թե խելքով, թե դուխով, շատ քիչ կարելի է գտնել»,-նշեց Նաիրա Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ ընտրողները հանրահավաքին գնացել են՝ լսելու, թե ինչպես են լուծվելու իրենց խնդիրները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ