Մոսկվայում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Հանդիպման ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները կշարունակեն կառուցվել փոխադարձ հարգանքի, փոխադարձ հարգանքի, երկրների շահերը հարգելու և ներքին գործերին չմիջամտելու սկզբունքի վրա: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Փաշինյանի խոսքով՝ հայ-ռուսական հարաբերություններում պետք է շարունակել հիմնվել երկրների դաշնակցային հարաբերությունները հարգելու սկզբունքի վրա: «Չնայած որոշակի վատատեսությանը, որն առկա է թե՛ հայկական, թե՛ ռուսական մամուլում և սոցիալական ցանցերում, ես կարծում եմ, որ մեր հարաբերությունները զարգանում են շատ դինամիկ կերպով, շատ բնական», - ասել է Փաշինյանը: Նա մատնանշել է երկու երկրների հարաբերությունների հետագա զարգացման համար այլ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Փաշինյանը նաև համոզմունք է հայտնել, որ հայ-ռուսական հարաբերություններում «անլուծելի հարցեր չկան»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ իր հերթին ասել է, որ Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները բոլոր ուղղություններով առաջընթաց զարգացում ունեն: Պուտինը շեշտել է Հայաստանի ներդրումային ոլորտում Ռուսաստանի առաջնորդությունը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը