ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Զինուժ» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է` Գերագույն հրամանատարի կարևորագույն հատկությունը և հմտությունը դժվարության և օրհասական պահին հանրությանը, պետությանը, ժողովրդին, զինված ուժերին համախմբելու կարողությունն ու ընդունակությունն է:
«Ես կարծում եմ, որ սա այսօր մեր ռազմաքաղաքական ամենակարևոր առավելություններից մեկն է, որին ավելացել է նախկինում մեր ունեցած մյուս առավելությանը, ինչն էլ ուժեղ և մարտունակ բանակի առավելությունն է: Ադրբեջանը շատ երկար տարիներ իր դիրքորոշումներով ապացուցում է, որ իր պատկերացումը պատերազմն է՝ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման»,-նշել է վարչապետը` ընդգծելով, որ որևէ մեկը չի կարող մեզ հետ սպառնալիքների, հարկադրանքի, ուժի լեզվով խոսել։
Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ սա նշանակում է, որ ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը, այլև ողջ հայ ժողովուրդը պետք է պատրաստ լինի՝ տալու անհրաժեշտ հակահարված, և որ որևէ մեկը չի կարող մեզ հետ խոսել սպառնալիքների, հակրադրանքների, ուժի լեզվով: «Մեր զինվորներին ուզում եմ ասել՝ դուխով»,- հավելել է վարչապետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը