06 09 2018

Հայ ժողովուրդը և մենք նույն բանի մասին ենք խոսում․ Ալիև

Հայ ժողովուրդը և մենք նույն բանի մասին ենք խոսում․ Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ղրղզստանում թյուրքախոս պետությունների խորհրդի 6-րդ գագաթնաժողովի ընթացքում ելույթ ունենալիս անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը, գրում է Rusarminfo.ru-ն։

«Պատահական չէ, որ կազմալուծվեց հանցագործ ռեժիմը, որն ավելի քան 20 տարի ղեկավարել էր Հայաստանը, և այսօր հայ ժողովուրդը խոսում է այն մասին, ինչի մասին մենք ենք խոսում։ Հուսով ենք, որ Հայաստանի նոր ղեկավարությունը կառուցողական դիրքորոշում կընդունի՝ կապված Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի հետ, մեր հողերը կազատագրվեն և տարածաշրջանում կիշխի խաղաղությունը և համագործակցությունը»,- նշել է Ալիևը։

Ադրբեջանի նախագահը նաև հայտնել է, որ Հայաստանի նախկին իշխանություններն իրենց գործողություններով խոչընդոտում էին ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորմանը։

Գագաթնաժողովին Ադրբեջանին աջակցելու հորդորով ելույթ է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ