03 09 2018

Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքապետի մյուս թեկնածուներին կոչ է անում հանդիպել

Րաֆֆի Հովհաննիսյանը քաղաքապետի մյուս թեկնածուներին կոչ է անում հանդիպել

Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության ցուցակը գլխավորող Րաֆֆի Հովհաննիսյանը դիմել է քաղաքապետի մյուս թեկնածուներին սեպտեմբերի 5-ին, հանդիպել Ռազմավարական և ազգային հետազոտական կենտրոնի նիստերի դահլիճում:

Այս մասին նա հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Բոլորս լիահույս ենք, որ Երևանի ավագանու առաջիկա ընտրությունները պետք է դառնան ամենաազատը, ամենաարդարն ու ամենաթափանցիկը Հայաստանի Հանրապետության վերջին գրեթե քառորդդարյա պատմության մեջ: Դրան զուգահեռ շատ կարևոր է, որպեսզի ընտրություններն անցնեն դրական միջավայրում՝ սիրո և համերաշխության հեղափոխության ոգուն ու Նոր Հայաստանի մասին ՀՀ քաղաքացիների՝ հատկապես երևանցիների պատկերացումներին հարիր:

Կոչ եմ անում Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի ցուցակները գլխավորող անձանց՝ այս չորեքշաբթի օրը՝ սեպտեմբերի 5-ին, հանդիպել Ռազմավարական և ազգային հետազոտական կենտրոնի նիստերի դահլիճում (հասցե՝ Երզնկյան 75, Երևան) և հրապարակավ՝ մամուլի ներկայությամբ, քննարկել ու ընհանուր հայտարարի գալ առաջիկա ընտրությունները հավասարության, քաղաքավարության և փոխադարձ հարգանքի արժանապատիվ մթնոլորտում անցկացնելու սկզբունքների շուրջ: Համաձայնության դեպքում՝ խնդրում եմ արձագանքել հեռախոսով՝ (010-27-16-00) կամ (093)-66-80-30, կամ էլ. փոստով՝ [email protected] : Ժպտա՛նք մեր համաքաղաքացիների հետ միասին»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ